National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 6

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-սիրիական  հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման  համար եւ համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձեւավորված փոխհարաբերությունները շարունակական են լինելու երկու երկրների համար:

Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը եւ՛ միջազգային ասպարեզում, եւ՛ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սիրիայի Արաբական Հանրապետության  դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ ոգեւորությամբ  եւ սիրով է աշխատել Հայաստանում: Նա ընդգծել է, որ իր առաքելության իրականացումը զուգորդել է Հայաստանի պատմական ժառանգության ուսումնասիրմամբ եւ նոր բացահայտումներով: Դեսպանի նկարագրմամբ՝ ինչպես ժամանակին Կոլոմբոսն է հայտնաբերել Ամերիկան, այդպես էլ աշխարհը կարիք ունի բացահայտելու  Հայաստանն ու հայ ժողովրդի դարավոր իմաստությունը:

Ալեն Սիմոնյանը հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության ընթացքում, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին հարատեւ խաղաղություն եւ բարօրություն է փոխանցել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am